Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեկնարկել է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթը

Հասարակություն
amanor

Քաղաքապետարանը մրցույթ հայտարարում. Հարգելի՛ համաքաղաքացիներ, Երևանի քաղաքապետարանը, Ամանորի տոներին ընդառաջ, հայտարարում է «Ամանորյա լավագույն ձևավորում» ամենամյա մրցույթի մեկնարկը: Մրցույթին կարող են մասնակցել Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների առևտրային կազմակերպությունները, ձեռնարկությունները, հասարակական կազմակերպությունները և անհատ քաղաքացիներ: Մրցույթը կանցկացվի հիմնական 3 անվանակարգերում`

  1. Լավագույն տոնական ձևավորված կազմակերպություն
  2. Լավագույն տոնական ձևավորված պատշգամբ
  3. Լավագույն տոնական ձևավորված վարչական շրջան:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ս.թ. դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 25-ը ներառյալ տոնական ձևավորումների լուսանկարները (jpg ձևաչափով) ուղարկել iyerevan.am կայքին՝ հստակ նշելով կազմակերպության կամ ձեռնարկության անվանումը, ինչպես նաև կոնտակտային անձի անունն ու հեռախոսահամարը՝ հետադարձ կապ ապահովելու համար: Մրցույթի շրջանակում առանձնակի կկարևորվեն յուրօրինակ և համաչափ ձևավորված աշխատանքները: Ցանկալի է, որ ձևավորումներում օգտագործվեն կարմիր, ոսկեգույն և սպիտակ գույները: «Ամանորյա լավագույն ձևավորում» մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխությունը կկայանա 2017 թվականի հունվար ամսին:   Երևանի քաղաքապետարան