Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախկին դատապարտյալը ընտրվել է «Բավարիայի» նախագահ

Սպորտ
spo

Մյունխենի «Բավարիա» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ուլի Հյոնեսը, որը պետական հարկերը չվճարելու համար ազատազրկվել էր 3,5 տարով, կրկին նշանակվել է այդ պաշտոնում: Այդ մասին հայտնում է մյունխենյան ակումբի պաշտոնական կայքէջը: Ուլիս Հյոնեսը բանտից ազատվել էր այս տարվա փետրվարի 29-ին՝ հայտնվելով համաներման տակ, իսկ արդեն հոկտեմբերին դարձել է «Բավարիայի» նախագահի թափուր տեղի միակ թեկնածուն: Երեկ կայացած ակումբի համաժողովում 6000 ընտրողներից միայն 108-ն են դեմ եղել նախկին դատապարտյալին: Հավելենք, որ Ուլի Հյոնեսը 1970-79 թթ հանդես է եկել «Բավարիայում», իսկ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո անմիջապես ադմինիստրատիվ աշխատանքի է անցել ակումբում: Նա քաջ հայտնի է նաեւ հայաստանցի տարեց ֆուտբոլասերներին, քանի որ 1975 թվականին կայացած «Բավարիա» - «Արարատ» խաղում նա դարձել էր երկու գոլերից մեկի հեղինակը: