Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյան. «Հուսով եմ, որ նոր փուլ է սկսվում իմ համար»

Սպորտ
gag-1

«Անչափ հաճելի էր կրկին խաղադաշտ մտնել, հատկապես հենց խաղի մեկնարկից: Աշխատում եմ առավելագույն չափով օգտակար լինել թիմին: Այսօր մենք լավ արդյունքի հասանք: Հեշտ չէ թիմի խաղը դիտել տրիբունայից, սակայն պետք է համբերատար լինել եւ շարունակել աշխատել: Հուսով եմ, որ նոր փուլ է սկսվում իմ համար», - Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ֆեյենոորդ» խաղից հետո ասել է մեր ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Նշենք, որ այդ հանդիպումն ավարտվել է անգլիական թիմի խոշոր  հաղթանակով՝ 4:0: Հենրիխ Մխիթարյանը խաղացել է մինչեւ 82-րդ րոպեն, որից հետո փոխարինվել է: Ւնչպես նշում են անգլիական լրատվամիջոցները, «Մանչեսեթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն գոհ է մնացել ֆուտբոլիստի ցուցադրած խաղից: