Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինի արձագանքը՝ Եվրախորհրդարանի բանաձեւին

Քաղաքականություն
evraxohrdaran

Եվրախորհրդարանը  բանաձեւ է ընդունել Եվրամիության համար ռուսական քարոզչության եւ «Իսլամական պետության» վտանգներին հակազդելու  վերաբերյալ։ ԵՄ-ին ու Արևելյան Եվրոպայի նրա գործընկերներին որպես հիմնական տեղեկատվական սպառնալիք նշվում են Sputnik գործակալությունը, Russian Today հեռուստաալիքը, «Русский мир» հիմնադրամն ու «Ռոսսոստրուդնիչեստվո» գործակալությունը։ Բանաձեւի հեղինակը լեհ պատգամավոր Աննա Ֆոտիգան է։ Կողմ քվեարկել է 304 , դեմ՝ 179, ձեռնպահ՝ 208 պատգամավոր։ Փաստաթուղթը խորհուրդ է տալիս ԵՄ երկրներին համակարգել  ռուսական քարոզչության դեմ պայքարը։ Ի դեպ, Վլադիմիր Պուտինը բանաձեւը համարել է «քաղաքական դեգրադացիայի արդյունք» եւ շնորհավորել Sputnik գործակալության եւ  Russian Today հեռուստալիքի աշխատակիցներին՝ արդյունավետ աշխատանքի համար։