«Չեմ տվել, չեմ տալիս եւ չեմ էլ տալու». 12 մլն դրամը Նաիրիտցուն չի հասնում (տեսանյութ)
Դատարանի որոշումից նույնիսկ մեկուկես տարի անց «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Կարեն Հակոբյանն չի կարողանում ստանալ իր 12 մլն դրամ աշխատավարձը։ 6 տարի գործարանում տարբեր պաշտոններ զբաղեցրած Կարեն Հակոբյանը դատարան էր դիմել 2014թ դեկտեմբերին՝ 1.5 տարվա չվճարված աշխատավարձի եւ տույժ-տուգանքների վճարման պահանջով։ Դատարանը բավավարել է հայցը , բայց Կարեն Հակոբյանը ոչ մի կերպ չի կարողանում ստանալ իր գումարը, քանի որ գործարանի դեմ այլ դատական գործընթաց կա ու պետք է սպասել։ «Դիմում ենք ԴԱՀԿ ծառայություն, ասում է՝ ողջամիտ ժամկետում։ Միթե իրավաբանները, որոնք գրել են այդ օրենքը դպրոցում չեն անցել կենսաբանություն եւ չեն հասկանում, որ մարդն առանց ջրի կարող է ապրել 4-5 օր, իսկ առանց սննդի 20-ից 25 օր»,- ասում է նա։ Կարեն Հակոբյանը զարմացել է «1000 դրամի» նախագծից։ Պատմում է՝ դեռ ապրիլ ամսին է դիմում էր գրել այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանին եւ պատրաստակամություն հայտնել իր չվճարված աշխատավարձին ավելացած տույժերն ու տուգանքները՝ 5 մլն դրամը փոխանցել Պաշտպանության նախարարությանը: Պատասխան չի ստացել։ «Նաիրիտի» նախկին աշխատակիցը իր աշխատավարձը ստանալու համար դիմում է գրել նաեւ նոր վարչապետին։ Հույս ունի, որ Կարեն Կարապետյանին այն կհասնի, այլ չի հասցեագրվի էներգետիկայի նախարարություն։ Կարեն Հակոբյանը հասկացել է նախարարության կարգախոսն իր հանդեպ. «Չեմ տվել, չեմ տալիս եւ չեմ էլ տալու»։