Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանանի ներկրման փորձը հաջողվել է. ՊԵԿ

Տնտեսություն
pek-banan

Ներկրման ոլորտում նոր տնտեսվարողներ են հայտնվել. ՊԵԿ նախագահ Վարդան  Հարությունյանը տեղեկացնում է, որ իրենք արձագանքել են վարչապետի  հայտնի  հայտարարությանը, թե Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կարող է անարգել ներկրել ցանկացած ապրանք։ ՊԵԿ նախագահը  հանձնարարական է տվել  մաքսային մարմիններին՝ խիստ և հետևողական լինել գործընթացի նկատմամբ` բիզնեսի համար ապահովելով արդար և ազատ մրցակցային միջավայր: ՊԵԿ մամլո ծառայությունը պարզաբանում է՝ ինչու է օրերս ՌԴ-ից բանանի ներկրում իրականացնելու փորձը խնդիրների առաջ  կանգնեցրել տնտեսվարողին։ « Պարզվել է, որ տնտեսվարողը պարզեցված մաքսային ընթացակարգերով հատել է սահմանը, սակայն խոչընդոտների է հանդիպել արդեն հանրապետության տարածքում, որոնց կարգավորման հարցով ներկրողը դիմել է Պետական եկամուտների կոմիտե: Այսպես, Օպերատիվ հետախուզության և Ներքին անվտանգության վարչություններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ անհայտ անձինք փորձում են խոչընդոտել բանանի ներկրման գործընթացը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը: Հաշվի առնելով միջադեպը՝ Պետական եկամուտների կոմիտեն խստագույնս նախազգուշացնում է զերծ մնալ բիզնեսի բնականոն գործունեությանը խոչընդոտելու մտադրություններից, միաժամանակ կոմիտեն տնտեսվարողներին հորդորում է խնդիրների դեպքում անմիջապես ահազանգել. ապրանքների արտահանումը, ներկրումը, արտադրությունը և առևտրի կազմակերպումն ամենօրյա հսկողության ներքո է, և ՊԵԿ-ը պատրաստակամ է, օրենսդրության շրջանակում, անհապաղ լուծում տալ ցանկացած խնդրի»,- ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեիտեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության մեջ։