Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ կենտրոնական բանկի 2017 թ. ծախսերի նախահաշիվն ու կապիտալ ներդրումները

Տնտեսություն
1c7addd741f32b4779e4045b77344a31

ՀՀ Սահմանադրության 200 հոդվածի և ՀՀ ԿԲ մասին օրենքի 14 հոդվածի համաձայն,Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշիվը և կապիտալ ներդրումների առավելագույնսահմանաքանակը հաստատում է Ազգային ժողովը պետական բյուջեի մասին օրենքիառանձին հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ: ՀՀ կենտրոնական բանկի վարչական ծախսերը 2017 թ. համար պլանավորվել են 7,1մլրդ ՀՀ դրամ, պահպանվելով 2016 թ. համեմատ նույն մակարդակի վրա,  իսկ կապիտալներդրումների ծրագիրը՝ 24,1 մլրդ ՀՀ դրամ՝ 2016 թ. համեմատ նվազելով 8.5 մլրդ դրամովկամ շուրջ 26%: 2017 թ. կապիտալ ներդրումների ծրագրի 24.1մլրդ դրամից շուրջ 19,8 մլրդ ՀՀ դրամ նախատեսվել է ուղղել ֆինանսական համակարգի զարգացման այնպիսի ծրագրերիիրականացմանը, ինչպիսիք են բնակարանային հիփոթեքային շուկան: Նշված միջոցներընախատեսվում է ուղղել «Ազգային հիփոթեքային ընկերության» և «Բնակարաներիտասարդներին» վերաֆինանսավորող կազմակերպությունների միջոցով իրականացվողծրագրերին: Նշված կազմակերպությունների կողմից իրականացվում են բանկերի ևվարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող պետական ծառայողներին,երիտասարդ ընտանիքներին, երիտասարդ գիտնականներին, բժիշկներին մատչելիբնակարանների ապահովման հիփոթեքային ծրագրերի, ուսանողական վարկերի ևզինծառայողների համար մատչելի սպառողական վարկերի վերաֆինանսավորում: Իրականացված այլ հիփոթեքային ծրագրերի արդյունքում Հայաստանում ձևավորվել էդրամային հիփոթեքային շուկան, որն արդեն կայացած երևույթ է և գործում է ամբողջովինինքնուրույն, նաև ներգրավված այլ միջոցների հաշվին: Այս ամենի արդյունքում այսօրտրամադրված է շուրջ 11.000 հիփոթեքային վարկ՝ 11.000 ընտանիք ձեռք են բերել նորկացարաններ: Նշված ծրագրերի ընդհանուր արժեքը մոտ է 100 մլրդ դրամին, ինչը,բնականաբար ունի որոշիչ դեր թե՛ տնտեսության, ֆինանսական համակարգի համար և թե՛բնակչության բնակարանային ապահովման համար: 2008 թ. Հայաստանում հիփոթեքայինշուկայի ընդհանուր ծավալը կազմում էր մոտ 90 մլրդ դրամ, մինչդեռ 2016 թ. մնացորդըարդեն կազմում է շուրջ 200 մլրդ դրամ: Այս ժամանակահատվածում ընդհանուր առմամբտրամադրվել է շուրջ 347 մլրդ դրամի հիփոտեքային վարկ: «Բնակարան երիտասարդներին» կազմակերպության կողմից իրականացվածծրագրերն ամբողջությամբ ուղղված են կա՛մ երիտասարդ մասնագետներին, կա՛մերիտասարդ, նոր ձևավորված ընտանիքներին բնակարաններով ապահովմանը, որտեղԿառավարությունն ունի բավական մեծ դերակատարում՝ սուբսիդավորելով վճարվողտոկոսագումարների մի մասը: Այսօր նշված կազմակերպությունների կողմից տրամադրվածէ շուրջ 10.000 ուսանողական և զինծառայողներին վարկեր: Ավելի քան 7.000 ուսանողհնարավորություն են ստացել վճարել իրենց ուսման վարձը՝ իրենց ուսումնառությանտարիներին վճարելով միայն տոկոսագումար, ինչը շատ դեպքերում տատանվում է 10.000դրամի շուրջ: Իսկ վարկի մայր գումարը կարող են վճարել կրթությունն ստանալուց հետո,աշխատանքի անցնելով, մի քանի տարիների ընթացքում: Ուսանողական վարկերի ևզինծառայողների վարկերի համար ևս պետության կողմից սուբսիդավորվում են վարկերիտոկոսների 2-3 տոկոսային կետը: Իրականացված բոլոր ծրագրերի արդյունքում արդեն սկսվել են իրականացվել նաևֆինանսական շուկայի զարգացման հաջորդ փուլը, տրամադրված հիփոթեքային վարկերիարժեթղթավորման գործընթացը, ինչը կապիտալի շուկայի զարգացման էականբաղկացուցիչ տարրերից մեկն է: Մասնավորապես, «Ազգային հիփոթեքային ընկերության»կողմից իրականացվել է շուրջ 15 մլրդ դրամի պարտատոմսերի թողարկում, որոնք ակտիվշրջանառվում են ներդրողների շրջանակում, իսկ ներգրավված միջոցները, բնականաբար,ուղղվում են բնակարանային հիփոթեքային շուկայի զարգացմանը և խորացմանը: Անհրաժեշտ է նշել, որ ներկայացված բոլոր ծրագրերի դեպքում ամբողջ ռիսկը կրումեն առևտրային բանկերը, իսկ վերաֆինանսավորող վարկային կազմակերպություններն, ըստէության, վարկային ռիսկ չեն կրում, ուստի և հնարավորություն ունեն ավելի հեշտությամբներգրավել միջոցներ և ուղղել շուկայի ձևավորմանն ու զարգացմանը: Հարկ է նշել, որ, ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, զարգացող երկրներումհիփոթեքային շուկան և նմանատիպ այլ ծրագրեր զարգանում են սովորաբար պետականաջակցության կամ կարգավորողի նախաձեռնության դեպքում: 2017 թ. կապիտալ ներդրումների ծրագրում 2,1 մլրդ ՀՀ դրամը պլանավորվել է«Աշխատանքային շենքերի և շինությունների կառուցում, ձեռք բերում և կապիտալվերանորոգում» հոդվածում, որից 1,6 մլրդը ուղղվելու է Դիլիջանում հակասողանքայինաշխատանքների իրականացմանը՝ շարունակելով ցամաքուրդային թունելի 4 փուլիկառուցումը, իսկ 520 մլն ՀՀ դրամը՝ Դիլիջանում բնակելի շենքի կառուցմանն  ու ՍիսիանիՏԴԿ-ի կառուցման աշխատանքների ավարտմանը: Ինչ վերաբերվում է 2017 թ. վարչական ծախսերին, ապա մի շարք հոդվածներ,ինչպիսիք են «Ծառայողական փոխադրամիջոցների շահագործում» և «Ծառայողականնպատակով օգտագործվող կապի միջոցների հետ կապված ծախսեր» հոդվածները, նախորդտարվա նկատմամբ նվազեցվել են համապատասխանաբար 23 և 8 տոկոսներով: Հարկ ենք համարում ընդգծել, որ ՀՀ ԿԲ կողմից իրականացվող կապիտալ ներդրումները չեն ֆինանսավորվում  ՀՀ պետական բյուջեից, որևէ ուղղակի ևանուղակի առնչություն չունեն  ՀՀ պետական բյուջեի ծախսերի և եկամուտներիհետ, և դիտարկվում են   էմիսիաինչը ուղղված է տնտեսությունում որոշակի նպատակային ծրագրերի իրականացման համար: ՀՀ կենտրոնական բանկ