Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ դեսպանատունն օգնում է կենսունակ դարձնել հանքարդյունաբերությունը

Տնտեսություն
hanq

Ս.թ. նոյեմբերի 16-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության,  ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ու ԷյչԷսԲիՍի բանկի հետ համատեղ կազմակերպել էր մեկօրյա բիզնես-համաժողով՝ կենսունակ  հանքարդյունաբերության հարցերի շուրջ: Համաժողովի նպատակը կապերի ձևավորումն էր Հայաստանի հանքարդյունաբերողների ու ամերիկյան հայտնի ընկերությունների միջև, որոնք առաջարկում են այնպիսի ապրանքներ ու ծառայություններ, որ մեծացնում են հանքարդյունաբերության արդյունավետությունը, աշխատողների անվտանգությունը և օգնում բնապահպանական հարցերում: Համաժողովին մասնակցեցին 7 ամերիկյան առաջատար ընկերությունների և 35 հայկական հանքարդյունահանող ընկերությունների ներկայացուցիչներ: Համաժողովը միտված էր Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև առևտրային բնույթի հարաբերությունների ամրապնդմանը՝ Հայաստանի հանքարդյունահանողներին ներկայացնելով առաջատար ամերիկյան ընկերություններին, իսկ ամերիկյան ընկերություններին հնարավորություն ընձեռելով ներկայացնել տեխնոլոգիաների ասպարեզում իրենց նորագույն տեսականին: [caption id="attachment_1501842" align="alignnone" width="500"]The U.S. Embassy in Yerevan, in partnership with the Ministry of Economic Development and Investments, the Ministry of Energy and Natural Resources, and HSBC Bank, organized a one-day sustainable mining business conference. The U.S. Embassy in Yerevan, in partnership with the Ministry of Economic Development and Investments, the Ministry of Energy and Natural Resources, and HSBC Bank, organized a one-day sustainable mining business conference.[/caption] «Հանքարդյունահանումը, եթե կատարվում է պատասխանատու ու թափանցիկ կերպով և միջազգային բնապահպանական ու սոցիալական ամենաբարձր նորմերին համահունչ, կարող է լինել հաջող և շահավետ   ներդրում Հայաստանի ժողովրդի համար: Կենսունակ հանքարդյունահանումը՝ նորագույն տեխնոլոգիաների ու սարքավորումների կիրառմամբ անվտանգ կլինի անքարդյունաբերության աշխատողների համար ու հնարավորություն կտա ապահովելու Հայաստանի բնության պահպանությունը», - ասաց դեսպան Միլսն իր բացման խոսքում: Մեկօրյա այս համաժողովի ընթացքում ամերիկյան ընկերությունները կարողացան պատկերացում կազմել ՀՀ կառավարության ու տեղի գործարարների նպատակների ու գերակայությունների մասին, ինչպես նաև ծանոթանալ բազմակողմ ֆինանսական հաստատությունների և բիզնես դաշտի հիմնական դերակատարների տեսակետներին: ԱՄՆ դեսպանատուն