Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարպետության դասեր ու ցուցադրություններ՝ Սանկտ Պետերբուրգի օրերին

Քաղաքականություն Հասարակություն
sankt

Նոյեմբերի 10-ից 11-ը Երևանում կանցկացվեն «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» միջոցառումները: Ծրագրի շրջանակում կանցկացվեն ինչպես մշակութային միջոցառումներ, ցուցահանդեսներ, այնպես էլ  կլոր-սեղան քննարկումներ, վարպետության դասեր և երկկողմ համագործակցության հարցերով համաժողով: 1.      Նոյեմբերի 10-ին ժամը 10:00-ից Էլիտ պլազա բիզնես կենտրոնի «Մանթաշև» սրահում կանցկացվի երկկողմ համագործակցության հարցերով համաժողով: 2.      Նոյեմբերի 10-ին ժամը 11:30-ից  Երևանի առևտրաարդյունաբերական պալատում կանցկացվի կլոր սեղան-քննարկում առևտրատնտեսական համագործակցության հարցերով, որի ընթացքում կներկայացվեն երկու քաղաքների ներդրումային հնարավորությունները: 3.      Նոյեմբերի 10-ին ժամը 11:30-ից  Ա. Ս. Պուշկինի անվան հ.8 դպրոցում կանցկացվի կրթության հարցերով կլոր սեղան-քննարկում «Ապագայի դպրոցը միասին ենք ստեղծում» թեմայով: 4.      Նոյեմբերի 10-ին ժամը 11:30-ից  Երևանի քաղաքապետարանում կանցկացվի պետական համակարգում քաղաքացիների դիմումների հետ աշխատանքներում ժամանակակից տեխնոլոգիաներ թեմայով կլոր սեղան-քննարկում: 5.      Նոյեմբերի 10-ին ժամը 11:00-18:00 Սանկտ Պետերբուրգից ժամանած բժիշկների կողմից Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում և հ. 17 պոլիկլինիկայում կանցկացվեն վարպետության դասեր: 6.      Նոյեմբերի 10-ին ժամը 13:00-14:00 Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում կանցկացվեն վոկալի և երաժշտական գործիքների վարպետության դասեր: 7.      Նոյեմբերի 10-ին ժամը 13:30-ին Երևան քաղաքի պատմության թանգարանում տեղի կունենա «Մարտական մատիտ» նկարների ցուցադրության բացումը: 8.      Նոյեմբերի 10-ին ժամը 18:30-ից Առնո Բաբաջանյանի անվան փոքր ֆիլհարմոնիայի դահլիճի նախասրահում կանցկացվի «Ես նկարում եմ Պետերբուրգը» մանկական միջազգային մրցույթի առաջին փուլի նկարների ցուցադրությունը: 9.      Նոյեմբերի 10-ին ժամը 19:00-ին Առնո Բաբաջանյանի անվան փոքր ֆիլհարմոնիայի դահլիճում տեղի կունենա «Բիս Կվիտ» խմբի համերգը: 10. Նոյեմբերի 11-ին ժամը 10:00-18:00 Ալեքսանդր Թամանյանի թանգարանում Ի. Ե. Րեպինի անվան ռուսական գեղարվեստի ակադեմիայի սաների կողմից կանցկացվի ճարտարապետական գրաֆիկայի աշխատանքների ցուցադրություն: