Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիվանդներին 370 հազար եվրո է պետք. նամակին սպասելիս (տեսանյութ)

Մարզեր
1478609484_asulis

Գյումրու քաղաքապետարանի կրթության բաժնի առաջատար մասնագետ Արա Մաթևոսյանը սեպտեմբերի 30-ին առաջարկ է ներկայացրել «Հայաստան» համահայկական հիմնադրամի Լոս Անջելեսի կառույցին, որպեսզի նոյեմբերի 24-ին կայանալիք մարաթոնից գումարներ ուղղվեն առողջական խնդիրներ ունեցող երեխաների, պատանիների ու զինվորների բուժումն արտերկրում կազմակերպելու համար: Առաջարկին կցվել են 19 անունից բաղկացած 2 ցուցակ: Տևական ժամանակ բանախոսը պատասխան նամակի է սպասում, նախնական հաշվարկներ է արել: Խոսքն, ըստ Արա Մաթևոսյանի, 370 հազար եվրոյի մասին է, որպեսզի հիվանդները կարողանան բուժում ստանալ Գերմանիայում: Մանրամասները՝ «Ցայգ» ՀԸ տեսանյութում