Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրանտ Մելքումյանը Գերմանիայում գրավեց 8-րդ տեղը

Սպորտ
sport-chess-melkumyan

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը համեստ տեղ զբաղեցրեց գերմանական Բադ Վիզեում ավարտված Բավարիայի բաց առաջնությունում: Մեր շախմատիստը հաջող սկսեց մրցաշարը եւ վեց տուրից հետո ընթանում էր առաջատարների խմբում: Ցավոք, 7-րդ տուրում նա պարտվեց հնդիկ գրոսմայստեր Գոպալին եւ կտրուկ զիջեց դիրքերը: Հրանտ Մելքումյանը դեռեւս կարող էր շտկել մրցաշարային գործերը, եթե հաղթանակ տաներ վերջին երկու պարտիաներում: Ավաղ, արդեն 8-րդ տուրում նա եւս կես միավոր կորցրեց՝ ոչ-ոքի խաղալով հնդիկ միջազգային վարպետ Դաս Դեբաշիսի հետ: Վերջին տուրում մեր շախմատիստը չնայած վստահ հաղթեց գերմանացի Ռովեն Ֆոգելին, սակայն վաստակեց 7 միավոր եւ բավարարվեց 8-րդ տեղով: Մրցաշարի հաղթող դարձավ ուկրաինացի Ալեքսեյ Արեշչենկոն, որը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ 7,5-ական միավոր վաստակած մնացած վեց շախմատիստներից: