Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ են ոստիկաններին ներգրավվել որպես տուժողներ (տեսանյութ)

Հասարակություն
Ara_Zargaryan_2

Ինչո՞ւ են ոստիկանները հուլիսյան զանգվածային անկարգությունների գործով ներգրավվել որպես տուժողներ: «Մեր պաշտպանյալներից եւ  ոչ մեկին վերագրված չէ գործում տուժող որեւիցե մեկին որևէ ձեւով վնաս կամ վնասվածք պատճառելու մեղադրանք: Հետեւաբար՝ ինձ համար անհասկանալի է, թե ինչու են նրանք գործով որպես տուժող ներգրավված,  եթե մեր պաշտպանյալների գործողություններով նրանց վնաս պատճառված չէ: Նրանց ներկայությունը նման պայմաններում անթույլատրելի  է»,-այսօր դատարանում հայտարարեց  պաշտպան Արա Զաքարյանը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  սկսվեց  Խորենացիի  դեպքերից հետո կալանավորված Սոսո Մարգարյանի, Արսեն Մկրտումյանի եւ Գագիկ Միքայելյանի գործով դատական նիստը: Պաշտպան Արա Ղարագյոզյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի՝ Արսեն Մկրտումյանի  խափանման միջոցը՝ կալանքը, սակայն 1,5 ժամ խորհրդակցական սենյակում մնալուց հետո  դատավորը որոշեց մերժել միջնորդությունը: Նմանատիպ միջնորդություն ներկայացրեց նաեւ Գագիկ Միքայելյանի պաշտպանը: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո 1 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունն էլ դատարանը մերժեց: Սոսո Մարգարյանի պաշտպան Արա Զաքարյանը այսօր միջնորդությամբ հանդես չեկավ։ Այս գործով դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 22-ին:  Մանրամասները՝ տեսանյութում: