Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շիրակ կենտրոնի» հանդեպ երկամսյա հարկային տեռորը դադարեցվեց

Հասարակություն
160484

«Շիրակ կենտրոնի» գործունեությունը վերադարձավ բնականոն հուն և ևս մեկ անօթևան ընտանիքի նվիրվեց բնակարան: «Շիրակ կենտրոնի» հանդեպ երկամսյա հարկային տեռորը վերջապես դադարեցվեց: Կազմակերպության բազմաթիվ բարեգործական ծրագրերի հովանավոր,ամերիկահայ բարերար Վարդան Նազարյանը ավելի քան 4 մլն դրամ վճարելով ՀՀԿԱ պետական եկամուտների կոմիտեին, «Շիրակ կենտրոն»-ին դուրս բերեց ծանրկացությունից: Այսպիսով, փակվեց հարկայինի կողմից, անօթևան ընտանիքների համար գնված 10բնակարանների համար պահանջվող մոտ 5 մլն դրամ կազմող` մայր գումարը ևկանգնեց տույժ ու տուգանքների աճը: Թեև, դեռևս հարկայինը կազմակերպությունից պահանջում է վճարել 1 միլիոն 700 հազար դրամ գումար,որը գոյացել է որպես տույժ ու տուգանք:  Այնուհանդերձ հարկային բեռի թեթևացումը հնարավորություն կտա, որպեսզի  «Շիրակ կենտրոնի»  գործունեությունը բնականոն հուն վերադառնա: Իսկ կազմակերպության անելիքները, հատկապես ձմռան ամիսներին շատ են:  Մասնավորապես  առաջիկա երկու ամիսներին բնակարան է նվիրաբերվելու երեք անօթևան ընտանիքների, քանդվելու և որպես վառելափայտ բաժանվելու են նրանց վագոն-տնակները, հարյուրավոր անօթևան ընտանիքների բաժանվելու է վառելափայտ,տնակային ավաններում բնակվող ընտանիքների 150 երեխաների և միայնակ 70տարեցների համար կազմակերպվելու են ամանորյա միջոցառումներ: «Շիրակ կենտրոնը» իր խորին երախտագիտությունն է հայտնում իրական բարեկամ Վարդան Նազարյանին՝  կազմակերպությանը ծանր պահին սատարելու համար: «Շիրակ կենտրոնի» գործընկերներ՝ ամուսիններ Հարութ Պողոսյանի և Սեդա Տեր-Մինասյանի աջակցությամբ  իրականացավ ևս մեկ անօթևան ընտանիքի երազանքը: Նորակառույց բնակարան նվիրաբերվեց Գյումրու նախկին կոմերտմիության այգուտնակային ավանում բնակվող  երիտասարդ անօթևան ընտանիքին: Երիտասարդ ամուսինները իրենց մանկահասակ աղջնակների հետ այսուհետև կբնակվեն նորակառույց և կահավորված բնակարանում: