Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պարոն Նախագահ, ի՞նչ  կանեիք, եթե  իմ փոխարեն Դուք լինեիք»

Հասարակություն
ce8a44ce16af4d67df564ef100525e68

Երեկ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մոտ ԴԱՀԿ-ի պետի պաշտոնակատարը գեղեցիկ խոսքերով պատմում էր, թե   քաղաքացին  ինչպես սմարթֆոնով  կարող է  արագ  ինչ-որ  հարցեր լուծել: Սպասում էի, որ Նախագահը հարցնի, իսկ եթե քաղաքացին սմարթֆոն չունի՞, չհարցրեց: Ժողովրդից  էլ   չեք  հարցնում՝  էս պաշտոնյաները  ճիշտ են ասու՞մ, թե...... Քանի որ իրենք չեն հարցնում   այդ մասին, ես էլ որոշեցի  իմ  պատմությունը գրել: Ես   սմարթֆոն չունեմ,  պարտաճանաչորեն մուծել եմ  ՃՈ-ի կողմից ուղարկած  տուգանքները: Մասնավորապես, վարչական տույժ նշանակելու մասին ապրիլի 25-ի որոշման մասին ծանուցվել եմ մայիսի 6-ին, վճարումը կատարվել է հունիսի 6-ին: Հոկտեմբերի 8-ին  ԴԱՀԿ-ից ստանում եմ  կատարողական վարույթ հարուցելու և իմ հաշվեհամարներին 11.250 դրամ արգելանք դնելու մասին որոշումը: Հոկտեմբերի 10-ին գնում եմ ՃՈ, ցույց եմ տալիս մուծման անդորրագիրը: Ինձ ասում են դիմում գրի ՃՈ-ի պետի անունով, գրում եմ, որտեղ նշում եմ, որ սպասում եմ  գրավոր պատասխանի: Մինչ օրս ոչ մի  պատասխան   չեմ ստացել, արգելանքը շարունակում է մնալ ուժի մեջ: Այսօր՝  նոյեմբերի 3-ին, զանգահարում եմ ԴԱՀԿ-ի  վարչական ակտերով բռնագանձումների բաժին  իրենց նշած  060570448, 060570436  2 հեռախոսահամարներով, ոչ մեկը չի պատասխանում: Ա՛յ, էսպես էլ աշխատում են  ժողովրդի  հետ ու  ժողովրդի  համար: Վերջապես  գտնում եմ ԴԱՀԿ-ից  մի հեռախոսահամար, ասում եմ խնդիրն  ու 0.5 ժամ անց զանգում և ասում են՝ արգելանքը   կհանվի: Երբ հարցնում եմ, թե ինչպե՞ս  այսքան արագ գտաք  լուծումը, պատասխանում են, որ  ՃՈ-ից  են պարզել, որ վճարումը կա: Հիմա   ես չեմ, Դուք եք, պարոն Նախագահ, ի՞նչ  կանեիք, եթե  իմ փոխարեն Դուք լինեիք  ու  այդ վիճակում լսեիք  ՃՈ-ի,  ԴԱՀԿ-ի  պետերին: Դուք  ժողովրդի մեջ  տարբեր բնագավառներում կուտակված  ակնհայտ  դժգոհությունների վերաբերյալ  Ձեր փորձից  պետք է  իմանաք, թե  բոլոր  պաշտոնյաներն ինչպես են  Ձեզ շատ սիրուն ու  գունավոր   ներկայացնում են իրենց  չարած  գործը, որից   դժգոհությունները   չեն  նվազում, այլ՝  ընդհակառակը: Նրանց   ավելի շատ պիտի չհավատաք, քան՝  հավատաք: Ես  և  շատերն արդեն կորցրել  են որևէ մեկի նկատմամբ հավատը: Անահիտ Բախշյան ՀՀ  քաղաքացի