Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալվել է Ճապոնիայի դեսպանի բնակավայրում

Քաղաքականություն
e31c48921e230e475dee013de26b3e2b

Նոյեմբերի 1-ի երեկոյան, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչիի հրավերով, վերջինիս բնակավայրում կայացել է հանդիպում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման այսօրվա ընթացքին եւ հայ-ճապոնական հարաբերություններին առնչվող հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Կենիչիրո Սասամեն, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը եւ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը։ ՀԱԿ գրասենյակ