Ժիրայր Սէֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի նամակ-հորդորը «Վարդաշեն» ՔԿՀ-ից
Այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ից Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը հանդես են եկել միասնական նամակ-հորդորով՝ ուղղված Կարո Եղնուկյանին: Հիշեցնենք, որ նա արդեն 13 օր է հացադուլ է հայտարարել եւ այսօր կտրուկ վատացել է նրա ինքնազգացողությունը: Նամակում մասնավորապես ասվում է. «Սիրելի Կարո, հացադուլը քաղբանտարկյալի համար պայքարի ծայրահեղ միջոց է: Սակայն այս մարդատյաց և հակահայ ռեժիմի համար մարդու կյանքը և առողջությունը ոչ մի արժեք չունեն: Միևնույն ժամանակ՝ քո հացադուլի շնորհիվ քո և մյուս քաղբանտարկյալների իրավունքների խախտումներն ավելի լայն հանրային ու միջազգային ուշադրության արժանացան: Հորդորում ենք քեզ բավարարվել այդ արդյունքով ու խնայել առողջությունդ և ուժդ ու եռանդդ օգտագործել պայքարի նպատակին այլ ձևերով ծառայելու ուղղությամբ: Ժիրայր Սէֆիլյան Վարուժան Ավետիսյան 19.10.2016թ. «Վարդաշեն» ՔԿՀ» Հիմնադիր խորհրդարան