Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզիչը Արթուր Պետրոսյանն է

Սպորտ
marzich

  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչի պաշտոնը նոյեմբերի 1-ից կստանձնի Արթուր Պետրոսյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը։ Արթուր Պետրոսյանն այժմ գլխավորում է շվեյցարական «Ցյուրիխ-2» ակումբը։ Նա այս պաշտոնում կփոխարինի Վարուժան Սուքիասյանին, որը հոկտեմբերի 13-ին՝ ԱԱ 2018թ.-ի առաջնության ընտրական փուլի Լեհաստան-Հայաստան հանդիպումից հետո հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Վարուժան Սուքիասյանը Հայաստանի ազգային հավաքականի ղեկը ստանձնել էր 2015թ.-ի դեկտեմբերի 10-ին։ Նրա ղեկավարությամբ հավաքականն անցկացրել է 7 հանդիպում, որից 2-ում հաղթել է, 4-ում՝ պարտվել և մեկ խաղ ավարտել գոլազուրկ ոչ-ոքի արդյունքով։ Հավաքականի մարզչի փոփոխության մասին խոսակցությունները տարածվեցին հատկապես Հայաստանի-Ռումինիա ֆուտբոլային խաղից հետո, երբ հավաքականը սեփական հարկի տակ 0։5 հաշվով պարտվեց ռումինացիներին։ Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն իր առաջին հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 11-ին՝ սեփական հարկի տակ հյուրընկալելով Մոնտենեգրոյի ընտրանուն։