Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանն ու իր կինը գտնվել են. նրանք դեսպանատանն են

Սպորտ
big_1424241352_2797424_ts1424241405-600x338

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը եւ իր կինը՝ Արիանա Կաուլին, օրերս լուրջ փորձության են ենթարկվել: Պարզվում է, որ նրանք անցած շաբաթ ճամփորդության են մեկնել Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ ցանկացել են բարձրանալ այդ երկրի ամենաբարձր գագաթը՝ Դեմավենդ լեռը: Ըստ որոշ տեղեկությունների, վերելքի ժամանակ ուժեղ բուք է սկսվել, որի պատճառով ընդհատվել է կապը ճամբարի հետ: Լեռնագնաց ամուսինների մասին երկու օր լուր չի ստացվել։ Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիայից «Ա1+»-ի մարզական լրագրողին այդ կապակցությամբ հայտնեցին, որ Լեւոն Արոնյանն ու Արիանա Կաուլին բարեհաջող վերադարձել են ճամբար, իսկ այժմ գտնվում են Թեհրանում Հայաստանի դեսպանատանը: Նրանց կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում: