Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը սկանդալային կլինի

Սպորտ
sport-anglia

Անգլիայում մեծ աղմուկ է բարձրացրել ֆուտբոլի առաջնության «Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման մրցավարի նշանակումը: Պարզվում է, որ այդ խաղի գլխավոր մրցավար Էնտոնի Թեյլորը ծնվել է Մանչեսթերում, եւ որ նրա կինը երկրպագում է հենց «կարմիր սատանաներին»: «Լիվերպուլի» համակիրները մտահոգված են Պրեմիեր լիգայի ղեկավարների նման որոշմամբ, քանի որ գտնում են, որ մրցավարը կարող է ակամայից օգնել իր համաքաղաքացիներին: Ի դեպ, «Թելեգրաֆ» օրաթերթը հրապարակել է ուշագրավ մի ցուցակ, որտեղ նշված են, թե Անգլիայի պրեմիեր լիգան սպասարկող մրցավարներն որ թիմերի երկրպագուներն են (նման հարցում մրցաշրջանից առաջ անցկացնում է տեղի ֆուտբոլի ֆեդերացիան): Պարզվում է, որ 16 մրցավարներից միայն մեկն է իրեն համարել պրեմիեր լիգայի ակումբի ֆանատ: Ինչ վերաբերում է Էնտոնի Թեյլորին, ապա նա իր հարցաթերթիկում նշել է 6-րդ դիվիզիոնի «Օլթրինկհեմի» անունը: