Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

200 մլն-ի հասնող շուկա՝ առանց մաքսային սահմանների. Տիգրան Սարգսյան

Տնտեսություն
forum

«Եվրասիական տնտեսական ինտեգրացիան նոր հիմք է ձեւավորում ձեռնարկատիրական համայնքի աշխատանքի համար: Եվրասիական ինտեգրացիոն նախագիծը ընդլայնել  է տնտեսական սահմանները բոլոր երկրների համար, ստեղծել ընդարձակ, գրեթե 200 մլն-ի հասնող շուկա՝ առանց մաքսային սահմանների»,- այսօր Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի ընթացքում ասաց  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը՝ հավելելով, որ հեշտացել են բիզնեսի վարման կանոնները մի շարք ոլորտներում. «Ինտեգրման շնորհիվ բիզնեսը ստանում է ավելի լայն հնարավորություն գործունեության համար, որտեղ նա կարող  է աշխատել ինչպես իր տանը»։ Հանձնաժողովի նախագահը տեղեկացրեց, որ մինչեւ տարեվերջ պետք է գործի դեղերի եւ դեղամիջոցների բժշկական սարքավորումների ընդհանուր շուկան։ Աշխատանքներ են կատարվում էլեկտրաէներգետիկական, նավթի եւ նավթամթերքի, գազի ընդհանուր շուկայի ստեղծման պայմանների ապահովման համար։ Հանձնաժողովի օրակարգում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի փաստաթուղթը: Ակնկալվում է, որ այն կստորագրվի այս տարվա դեկտեմբերին՝ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների կողմից։ «Հանձնաժողովն արդեն երկար ժամանակ է՝ աշխատում է օրենսգրքի վրա, ներգրավված են նաեւ միության երկրների պետական մարմինները, ինչպես նաեւ բիզնես համայնքի ներկայացուցիչները՝ ապահովելու այնպիսի նորմերի ընդունումը,  որոնք առավելագույնս հաշվի կառնեն գործարար ոլորտի հետաքրքրությունները»,-ընդգծեց Տիգրան Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ այժմ մշակվում են առեւտրատնտեսական համաձայնագրեր Հնդկաստանի, Եգիպտոսի, Իրանի, Մոնղոլիայի, Իսրայելի, Սինգապուրի եւ այլ երկրների հետ: Արդեն իսկ կնքվել է ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը ԵԱՏՄ-ի եւ Վիետնամի Հանրապետության միջեւ: