Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գողացել են բրազիլացի ֆուտբոլիստի 96 զույգ կոշիկները

Սպորտ
sport-brazilia

Կողոպտվել է թուրքական «Ֆեներբախչե» ֆուտբոլային թիմի բրազիլացի հարձակվող  Ֆերնանդաոյի առանձնատունը: Ինչպես հայտնում են բրազիլական լրատվամիջոցները, գողության ժամանակ ֆուտբոլիստի տանը մարդ չի եղել: Հանցագործները մեծ թվով իրեր են տարել իրենց հետ, այդ թվում Ֆերնանդաոյի կոշիկների հավաքածուից 96 զույգ կոշիկ: «Մենք կարծում էինք, որ առանձնատանն ապրելն ավելի անվտանգ է, սակայն դա այդպես չէ: Ես անչափ ուրախ եմ, որ կողոպուտի ժամանակ ընտանիքս իմ հետ գտնվում էր Թուրքիայում», - ասել է բրազիլացի ֆուտբոլիստը: sport-brazilia-2