Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ գյուղնախարարը հանդիպել է արցախցի գործարարներին

Տնտեսություն
aarc

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 2-ին անցկացրել է աշխատանքային քննարկում՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի,գյուղատնտեսությամբ զբաղվող ԼՂՀ և ՀՀ մի շարք խոշոր գործարարների և այլ պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկումը նվիրված էր Արցախում  գյուղատնտեսության հայեցակարգի ընդունմանև ՀՀ-ի հետ գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հետագա զարգացման  հարցերին: Վարչապետը, նախ, շնորհավորել է ՀՀ գյուղատնտեսության նորանշանակ նախարարին՝պատասխանատու պաշտոնի ստանձման կապակցությամբ, և հույս հայտնել, որ նրա կողմիցառավելագույն ջանքեր կներդրվեն հայկական երկու հանրապետությունների միջև գյուղոլորտումփոխգործակցության հետագա զարգացման համար: Ըստ ուղղությունների ներկայացնելով Արցախումգյուղատնտեսության զարգացման ճանապարհն ու արդի հիմնախնդիրները՝ Ա. Հարությունյանը նշել է,որ տարիների ընթացքում կառավարությանը հաջողվել է զգալի ձեռքբերումներ արձանագրել, սակայնցանկալի մակարդակի հասնելու համար անելիքներ դեռ շատ կան: «Մեր փոխգործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, սակայն, կարծում եմ, այս ոլորտում մենք նաև չիրացված մեծ հնարավորություններ ունենք: Քանի որ Արցախում արտադրված մթերքների հիմնական շուկան ՀՀ-ն է, և այնտեղ տարբեր ապրանքատեսակների ներմուծման ու արտահանման ուղղություններում զգալի պահանջարկ կա, համոզված եմ, որ հնարավոր է այն ընդհանուր առմամբբավարարել մեր արտադրանքով»,- ասել է վարչապետը և հավելել, որ ունեցած ռեսուրսի և հնարավորությունների արդյունավետ օգտագործման համար այս օրերին Արցախում քննարկվում է գյուղատնտեսության  հայեցակարգի մշակման և ընդունման հարցը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Ի. Առաքելյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Ա. Հարությունյանին՝ ջերմ ընդունելության և աշխատանքային մթնոլորտում հանդիպումըկազմակերպելու համար: Նա  նշել է, որ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում ևս նոր բարեփոխումներ են սպասվում, և այդ առումով շատ կարևոր են փոխհամաձայնեցված մոտեցումները: «Ռազմավարական տեսակետից ողջունելի է, որ Արցախում գյուղատնտեսության զարգացման հայեցակարգ է մշակվում: Մեր մասնագետները ևս պատրաստ են իրենց հաջողված փորձն ու գիտելիքները ծառայեցնել այդ գործին:  Մյուս կողմից պետք է ասեմ, որ ինձ համար հաճելի էր ծանոթանալ Արցախի գյուղատնտեսության ոլորտի տարբեր ուղղություններում արձանագրված հաջողություններին»,- ընդգծել է ՀՀ գյուղնախարարը: Հանդիպման ընթացքում մասնակիցները հարցի բազմակողմանի  քննարկում են անցկացրել: Նրանքխոսել են երկու հանրապետություններում գյուղատնտեսության զարգացման հեռանկարների, առկամիտումների և դրանց վրա տարածաշրջանային ու գլոբալ զարգացումների  ազդեցությունների մասին:Թեմայի վերաբերյալ ներկայացվել են նաև տարբեր գիտական ուսումնասիրություններ ևվերլուծություններ: ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին