Ի՞նչ վճարներ են գանձվում ներմուծվող ավտոմեքենաների դեպքում
ՊԵԿ պարզաբանումը. Բոլոր հարցերն ունեն իրենց պատասխանները. ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնն ամեն շաբաթ ամփոփում է ստացված հարցումները և առանձնացնում ամենից հաճախ տրված հարցը: Նախորդ շաբաթ զանգահարած քաղաքացիների զգալի մասին հետաքրքրող հարցը և մասնագետի պատասխանը ներկայացնում ենք ստորև. Հարց Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից ԵԱՏՄ անդամ երկիր հանդիսացող Ռուսաստանի Դաշնությունից ՀՀ տարածք տարանցիկ հայտարարագրով ներմուծվող ավտոմեքենաների դեպքում ի՞նչ վճարներ են գանձվում: Պատասխան Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից ԵԱՏՄ անդամ երկրից ՀՀ տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ-ի 8703 ծածկագրին դասվող մեկ թեթև մարդատար ավտոմեքենայի համար ավելացված արժեքի հարկ չի հաշվարկվում: Տվյալ դեպքում հաշվարկվում և վճարվում է բնապահպանական վճար հետևյալ սկզբունքով.
- մինչև 5 տարի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների համար բնապահպանական վճար չի գանձվում,
- 5 տարուց ավելի՝ մինչև 10 տարի ներառյալ, թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների դեպքում բնապահպանական վճար է գանձվում հարկման բազայի 2%-ի չափով,
- 10 տարուց ավելի՝ մինչև 15 տարի ներառյալ, թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների դեպքում՝ հարկման բազայի 10%-ի չափով,
- 15 տարուց ավելի թողարկման (արտադրության) տարեթիվ ունեցող ավտոմեքենաների դեպքում՝ հարկման բազայի 20%-ի չափով: