Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը հաստատում է՝ տնտեսության վիճակը ծանր է (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
DRmtpAWurfE

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով Կարեն Կարապետյանի այն հայտարարությունը, թե Հայաստանի տնտեսության վիճակը ծանր է, չհերքեց այս հայտարարությունը։ «Զարգացման հեռանկարների տեսակետից, եթե մենք անդրադառնում ենք այն ռեսուրսին, որը առկա է զարգացման հեռանկարների համար, ապա վիճակը ծանր է»,- լրագրողների հետ զրույցում ասել է նախարարը։ Գաբրիելյանի կարծիքով՝ նորանշանակ վարչապետն իր խոսքում նկատի չի ունեցել, որ Հովիկ Աբրահամյանի կառավարության օրոք տնտեսությունն անկում է ապրել, պարզապես սպառվել են նախկին ռեսուրսները և նոր մոտեցումներ են պետք։ «Կարծում եմ, որ թեզը ավելի մանրամասն կբացվի։ Խոսքը չի վերաբերում, որ տնտեսական աճ չի եղել, որ թվերն իրական չեն, խոսքը վերաբերում է զարգացման այն տնտեսական մոդելին, որը առկա էր, և առկա է նոր մոտեցում, որը կշարադրվի վարչապետի կողմից շուտով»,- ասել է Վաչե Գաբրիելյանը։ Ավելին՝ տեսանյութով Հարցազրույցի պահին նախարարը դեռևս պաշտոնապես վերահաստատված չէր իր պաշտոնում։