Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԷԿ-ը կկանգնի պլանային նորոգման և վերալիցքավորման

Տնտեսություն
0c6737ff029c981b4fa8c670d0c46641

Սեպտեմբերի 20-ին, ժամը 00-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։ Պլանայինին զուգահեռ, կիրականացվեն նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելուն ուղղված հիմնանորոգման որոշ աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ այս տարի կայանի ժամանակավոր դադարը ավելի երկար կտևի։ Ըստ նախատեսված ժամանակացույցի, գործող էներգաբլոկը էներգացանցին կմիանա ս.թ. նոյեմբերի 20-ին։ ՀԱԷԿ-ի պլանային կանգառը նախատեսված է էներգաարտադրության հաշվեկշռում և այն գործող սակագնային հաշվարկների վրա որևէ ազդեցություն չի ունենա։