Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիեւում հարձակվել են «Նապոլիի» ֆուտբոլիստի ծնողների վրա

Սպորտ
gs

Իտալական «Նապոլիի» կիսապաշտպան Մարեկ Համշիկի ծնողները տուժել են չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրի «Դինամո» Կիեւ - «Նապոլի» խաղից առաջ: Ինչպես տեղեկացնում է ուկրաինական «Ֆուտբոլ-1» հեռուստաալիքը, Կիեւի «Օլիմպիական» մարզադաշտի մոտ անհայտ անձինք հարձակվել են սլովակցի ֆուտբոլիստի ծնողների վրա եւ մոր ձեռքից խլել «Նապոլիի» շարֆը: Նշենք, որ Իտալիայից Կիեւ են ժամանել նեապոլյան ակումբի մոտ 400 համակիրներ: Այլ տուժածներ չկան: