Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տավուշում ցանքատարածքի 10 տոկոսը չի մշակվում (տեսանյութ)

Տնտեսություն
Untitled-1

Տավուշի մարզում  ցանքատարածքի   10 տոկոսը չի մշակվում սահմանամերձ լինելու պատճառով՝ շուրջ 7000 հեկտար: «Իհարկե մտահոգիչ է 7000 հեկտարը: Նույնիսկ տարածքներ կան, որ այդ 7000 հեկտարի մեջ չեն մտնում, բայց  հայտնի պատճառներով նորից մշակություն չի իրականացվում: Գնդակոծություն, հրետակոծություն, այդ պատճառով ցանքատարածությունները պակասել են: Չինարիի սահմանամերձ համայնքում նախ անցած տարվա համեմատ 2015 թ-ին  ցորենի ցանքատարածությունները նվազել են»,- ասաց Տավուշի մարզպետարանի Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության գլխավոր մասնագետ Գրիգոր Փայտյանը: Ընդհանուր առմամբ, նրա խոսքերով՝ մարզում հողատարածքների մշակման բարձր տոկոսը կապված է սերմնացուների, դիզվառելիքի հատկացման հետ: