Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իվան Դանիելյանցը նշանակվել է «Ռոստովի» գլխավոր մարզիչ

Սպորտ
sport-rostov

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի մասնակից «Ռոստով» թիմի գլխավոր մարզիչ է նշանակվել հայազգի մասնագետ Իվան Դանիելյանցը: Այդ մասին տեղեկացնում է ռուսական ակումբի ֆեյսբուքյան էջը: Նա այդ պաշտոնում կփոխարինի Կուրբան Բերդիեւին, որը նշանակվել է ակումբի փոխնախագահ, ինչպես նաեւ մարզիչների խորհրդատու: Նշենք, որ Իվան Դանիելյանը նախկինում գլխավորել է Մոլդավայի հավաքականը, Տիրաոպոլի «Շերիֆը», ինչպես նաեւ աշխատել է Կազանի  «Ռուբինում» եւ ավստրիական ակումբներում: