Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանն ու Արցախը ներկայացնում են արտադրական հզորությունները

Տնտեսություն
made

Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է «Արտադրված է Հայաստանում-2016» (Made in Armenia-2016) ցուցահանդեսը, որը տեղի կունենա սեպտեմբերի 19-22-ը՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում: Ցուցահանդեսը Հայաստանում տեղի ունեցող միջազգային իրադարձություն է, որը յուրօրինակ հաշվետվություն է հայրենական արտադրության արդյունքների ու ներուժի մասին և արդեն երկրորդ տարին անընդմեջ կազմակերպվում է հիմնադրամի կողմից՝ ՀՀ կառավարության աջակցությամբ։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանը և Արտահանման գծով տնօրեն Հայկ Միրզոյանը ներկայացրել են միջոցառման մանրամասները։ Made in Armenia-2016 հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսին Հայաստանից և Արցախից մասնակցում է ավելի քան 330 ընկերություն սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության և ՏՏ ոլորտներից։ «Արտադրված է Հայաստանում-2016»-ի հիմնական նպատակն է ցուցադրել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները, նպաստել նոր շուկաների բացահայտմանը։ Ցուցահանդեսին հրավիրվել և մասնակցությունը հաստատել են գործարար պատվիրակություններ երկրի տնտեսության համար հեռանկարային բոլոր շուկաները ներկայացնող երկրներից՝ Եվրասիական տնտեսական միությունից, Եվրամիությունից, Իրանից, Միացյալ նահանգներից, Չինաստանից։ Ուստի, ցուցահանդեսը շատ լավ հարթակ է նաև գործարարկապերիհաստատման, ներդրումայինծրագրեր կազմելու, համատեղընկերություններիստեղծման, տեղական արտադրողների ու օտարերկրյա ներդրողների, դիստրիբյուտորներիմիջև համագործակցություն սկսելու համար:  Հայաստանը, որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ Սեպտեմբերի 20-ին Made in Armenia ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի զարգացման հիմնադրամը կազմակերպել է նաև «Հայաստանը, որպես կամուրջ դեպի մեծ շուկաներ» տնտեսական համաժողովը, որտեղ կքննարկվեն ներդրումային ծրագրեր տրանսպորտի, դեղագործության, գյուղատնտեսության ոլորտներից։ Համաժողովին կմասնակցեն պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ Հայաստանից, ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից և Իրանից։ Համաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի տնտեսության առկա ներուժը, գործարարությամբ զբաղվելու առավելությունները և խթանել ներդրումները։ Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայություն