Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շնորհեք Միհրանին օլիմպիական ոսկին. ստորագրահավաք (տեսանյութ)

Հասարակություն
mihran-4

Մոտ 10000 քաղաքացի  Change.org կայքի միջոցով պահանջում վերականգնել սպորտային արդարությունը եւ  Ռիո -2016-ի օլիմպիական ոսկե մեդալը  շնորհել ըմբիշ Միհրան Հարությունյանին։ Հնարավոր է արդյո՞ք համացանցային ստորգրահավաքով  հասնել նրան, որ  ուղղվի մրցավարական  սխալը։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասում է՝ ստորագրահավաքը կաշխատի այն դեպքում, եթե շատ ձայն հավաքվի։ Այսինքն՝  եթե ստորագրահավաքին առնվազն 50 հազար մարդ մասնակցի, ապա այն կարող է հայտնվել միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Հատկապես որ վերջին շրջանում Միջազգային օլիմպիական կոմիտեն պարբերաբար հայտնվում է կոռուպցիոն սկանդալների կիզակետում։ Մանրամասները՝  քիչ անց տեսանյութում.