Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԸՆԿԵԼ ԵՆ ԴՌՆԵԴՈՒՌ

Մարզեր

Գյումրում սկսվել է վթարային շենքերի ապամոնտաժման գործընթաց: Խրիմյան Հայրիկ փողոցում գտնվող դոսերը` պետական շենքերը, եւս կապամոնտաժվեն: 10 օրվա ընթացքում այստեղ բնակվող ընտանիքները ազատելու են բնակարանները։

Եթե տարիներ շարունակ բնակիչներն էին ծեծում պաշտոնյաների դռները եւ ահազանգում իրենց 4- րդ կարգի վթարայնություն ունեցող բնակարանների մասին, հիմա քաղաքապետարանի պաշտոնյաներն են ոտք ու ձեռք ընկած այցելում 20 տարի անուշադրության մատնված ընտանիքներին: Շենքից դուրս գալու պայմանի կատարման դիմաց նրանց առաջարկվում է ԲԳՎ կամ վարձով բնակարան:

Բայց քանի որ գյումրեցիները ԲԳՎ-ի «օգտակարությունը» վերջին երկու տարում զգացին իրենց մաշկի վրա, հրաժարվում են վկայագրով բնակարան գտնելու տարբերակից։ Միակ տարբերակը, որին նրանք կհամաձայնեն, բնակարանի հատկացումն է։

Թե խնդիրն ինչ լուծում կստանա, ցույց կտա ժամանակը։ Բայց որ դոսերը քանդվելու են՝ միանշանակ է։

Քանդման աշխատանքների համար նախատեսվել է մոտ 10 միլիոն դրամ:

Գյումրիի «Ցայգ» հ/ը