ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐՆ ԱՊԱՀՈՎՎԵՑԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 1-ից «Վարձատրվող հասարակական աշխատանք» ծրագրի շրջանակում Սիսիան քաղաքում եւ տարածաշրջանի գյուղական` Գետաթաղ, Հացավան, Վաղատին, Բալաք, Շաղատ, Սպանդարյան, Բնունիս, Մուծք եւ Տոլորս համայնքներում իրականացվում են բարեկարգման եւ կանաչապատման աշխատանքներ:
Իրականացվող 10 ծրագրերը քննարկվել եւ հաստատվել են զբաղվածության աջակցության Սյունիքի մարզային հանձնաժողավի կողմից: Իրականացվող աշխատանքների համար պետբյուջեից տարածաշրջանին տրամադրվել է 18 մլն 300 հազար դրամ, որից 5 մլն 300 հազար դրամի աշխատանքներ կիրականացվեն Սիսիանում, 13 մլն դրամի աշխատանքներ էլ նախատեսված է կյանքի կոչել գյուղական 9 համայնքներում:
Սիսիանում մաքրվում եւ կանաչապատվում է գետափնյա թաղամասը: Շրջակայքի բարեկարգման աշխատանքներին մասնակցում են Սիսիանի զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցված 347 քաղաքացիներ, որոնցից 72-ը չզբաղված աշխատանք փնտրողներ են, իսկ 275-ը զբաղված աշխատանք փնրողներ են:
Նրանք աշխատում են 1200 դրամ օրավարձով: Մասնակիցների աշխատելու ողջ ժամանակահատվածը իբրեւ աշխատանքային ստաժ կգրանցվի նրանց գրքույկում:
Քաղաքի բարեկարգման աշխատանքները կավարտվեն հունիս ամսվա վերջին:
Սիսիանի «Սյունի» ՀԸ