A
A
Հայ լեռնագնացը կնվաճի Լենինի գագաթը
Օգոսոտոսի 15-ից հայաստանցի լեռնագնաց Նարինե Ճաղարյանը կսկսի Ղըրղզստանում գտնվող Լենինի գագաթի նվաճումը։ 7134 մետր բարձրություն ունեցող պիկը բարձրանալը նրա համար կլինի ընդամենը հերթական դժվարության հաղթահարումը։ Նարինե Ճաղարյանի խոսքով՝ ամեն անգամ գագաթ նվաճելուն նախորդում է դժվարին աշխատանքը։ «Հարմարավետության մասին խոսելը բացարձակ անտեղի է, որովհետև այն սովորական պայմանները, որում մենք ապրում ենք, լեռան վրա բացակայում են։ 0Մարզվում ենք, դա կլինի թե պարզապես վազքի, այլ վարժությունների ձևով, դրան զուգահեռ նաև վերելքներ հայկական լեռներում»,- պատմեց նա։