Պարզում են 36-ամյա տղամարդու ինքնասպանության հանգամանքները
Կատարվում է քննություն՝ պարզելու 36-ամյա տղամարդու ինքնասպանության հանգամանքները ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության կրտսեր տեսուչ Խ.Ղահրամանյանի մահվան հանգամանքները: Նախնական քննության տվյալներով՝ 1980 թվականին ծնված Խ.Ղահրամանյանը 2016 թվականի օգոստոսի 7-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ինքնասպանություն է գործել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող բնակարանում։ Վերջինիս դիակը հայտնաբերել է մայրը՝ պարանով կախված հյուրասենյակի բնակարանի մեկ այլ սենյակ տանող դռնից։ Դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Խ.Ղահրամանյանի ինքնասպանության պատճառները պարզելու ուղղությամբ։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին