A
A
Ռիո-2016. 31-րդ ամառային Օլիմպիական խաղերը բացված են.մերոնք 33-ն են (տեսանյութ)
Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերը 31-րդ ամառային խաղերն են: Խաղերի բացման պաշտոնական արարողությունը կայացավ օգոստոսի 5-ին Ռիոյի լեգենդար «Մարականա» մարզադաշտում: Օգոստոսի 5-ից 21-ը`17 օրերի ընթացքում աշխարհի 205 երկներից մոտ 10,500 մարզիկներ կմրցեն 306 մեդալների հավաքածուների համար:
Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը բացման հանդիսավոր արարողությանը ազգերի շքերթին մասնակցեց դրոշակակիր, լողորդ Վահան Մխիթարյանի առաջնորդությամբ: Թիմը ոչ ամբողջական կազմով է դեռ Ռիոյում: Առայժմ ըմբիշները դեռ չեն ժամանել:Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ռիոյի 4 շրջաններում` Կոբակաբանայում, Մարականայում, Դեոդորոյում և Բարայում գտնվող 33 կառույցներում:
Խաղերը կշարունակվեն մինչեւ օգոստոսի 21-ը: Հայաստանը կներկայացնեն 33 մարզիկներ ըմբշամարտում, բռնցքամարտում, ձյուդոյում, ծանրամարտում, սպորտային մարմնամարզությունում, լողում, աթլետիկայում, հրաձգությունում: Օգոստոսի 6-ին մեկնարկ դուրս կգան Հայաստանի չորս պատվիրակներ՝ ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը (60 կգ), բռնցքամարտիկ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) եւ մարմնամարզիկներ Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը: Ռիո-2016-ի Հայատանի օլիմպիական հավաքականի կազմը Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացնեն 33 մարզիկներ 8 մարզաձևերում: Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի օլիմպիական հավաքականի կազմը:
Աթլետիկա
Ամալիյա Շարոյան
Դիանա Խուբեսերյան
Լևոն Աղասյան
Լիլիթ Հարությունյան
Գայանե Չիլոյան
Գոռ Ներկարարյան
Բռնցքամարտ
Արթուր Հովհաննիսյան
Նարեկ Աբգարյան
Արամ Ավագյան
Հովհաննես Բաչկով
Վլադիմիր Մարգարյան
Ազատ ոճի ըմբշամարտ
Գառնիկ Մնացականյան
Դեվիդ Սաֆարյան
Գեորգի Կետոև
Լևան Բերիանիձե
Հունահռոմեական ոճի ըմբշամարտ
Միհրան Հարությունյան
Արսեն Ջուլֆալակյան
Մաքսիմ Մանուկյան
Արթուր Ալեքսանյան
Լող
Վահան Մխիթարյան
Մոնիկա Վասիլյան
Ծանրամարտ
Անդրանիկ Կարապետյան
Առաքել Միրզոյան
Սիմոն Մարտիրոսյան
Ռուբեն Ալեքսանյան
Գոռ Մինասյան
Պահեստային՝ Վանիկ Ավետիսյան
Նազիկ Ավդալյան
Սոնա Պողոսյան
Հրաձգություն
Հրաչիկ Բաբայան
Ձյուդո
Հովհաննես Դավթյան
Մարմնամարզություն
Արթուր Դավթյան
Հարություն Մերդինյան
Հուրի Գեբեշյան