Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տարօրինակ զարգացումներ՝ «Սասնա ծռերի» գործում (տեսանյութ)

Հասարակություն
pastaban-1

«Սասնա ծռերի» գործը տարօրինակ ընթացք է ստանում. «Քննիչները հաճախ ներգրավում են հանրային պաշտպաններ, որոնք հրաժարվում են համագործակցել այն պաշտպանների հետ, որոնց ընտրել են ձերբակալված անձանց ազգականները»,-ասում է «Իրավունքի Եվրոպա»  միավորման իրավախորհրդատու, փաստաբան Տիգրան Եգորյանը՝ ներկայացնելով փաստեր. «Փաստաբաններից Մարինե Թովմասյանը մեր կողմից համախատասխան գրավոր ծանուցում է ստացել, որ Սերգեյ եւ Արեգ Կյուրեղյանների հայրը դիմում է ներկայացրել մեզ որպես պաշտպանյալ ներգրավելու համար,  սակայն հրաժարվել է այդ տեղեկությունը փոխանցել Սերգեյ Կյուրեղյանին, իսկ Տիգրան Սարգսյանի քույրը միայն համացանցից է տեղեկացել, որ նրա պաշտպանությունն իրականացնում է հանրային պաշտպան»: 12  փաստաբան միավորվել եւ  ձևավորել են «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանության խումբ՝ նրանց իրավունքների պաշտպանության համար։ Փաստաբաններն արդեն ահազանգում են  իրավախախտումների մասին։ «Մասնավորապես՝  ձերբակալված անձանց հնարավորություն չի ընձեռնվում կապվել իրենց հարազատների կամ ազգականների  հետ, տեղեկացնել, թե որտեղ են գտնվում, ինչպես նաեւ  հայցել օգնություն՝ փաստաբան ներգրավելու համար: Վարույթ իրականացնող մարմինը՝ ի դեմս քննիչների, եւս չի իրականացնում հարզատաներին ծանուցում»,-ասում է Եգորյանը: «Սասնա ծռեր» խմբի անդամներին արդեն մեղադրանքներ են առաջադրվում։  Հիմնական մեղադրանքը շենք-շինություններ զավթելն է,   ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, պատանդ վերցնելն ու  պահելը։    Փաստաբանին այս պարագայում զարմացնում է  ԱԱԾ  հաղորդագրությունը, որով «Սասնա ծռերի» անդամները որակվեցին ահաբեկիչներ։   Ըստ նրա՝  քրեական օրենսգրքի  այդ հոդվածներով՝ զենքերն ինքնակամ վայր դնելու պարագայում հստակ սահմանումներ կան. «Այս բոլոր հոդվածներով համանման արարքի դադարեցումը հիմք է հանդիսանում այդ արարքը կատարող անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար»: Ի դեպ,  քրեական պատասխանատվությունից ազատվելու որոշ հիմքերի մասին նշել էր  նաեւ Ազգային անվտանգության ծառայությունը՝ հուլիսի 25-ին զինված խմբին ուղղված իր կոչում։ «Սասնա ծռերի»՝ դեռեւս պաշտպան չունեցող անդամները կարող են դիմել պաշտպանության խմբին՝ հետեւյալ հեռախոսահամարներով՝ 099 588 576, 010 500 665: