A
A
Բաղրամյանում ինքնահրկիզված տղամարդը հիվանդանոցում մահացել է
Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում իրականացրած Քաջիկ Գրիգորյանը մահացել է: «Մենք միշտ ասում էինք, որ նա գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում։ Ցավոք, նա ուներ կյանքի հետ անհամատեղելի այրվածքներ»,-ասաց Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոնի ղեկավար Նորայր Դավիդյանցը: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նա հայտնել էր, որ հիվանդի մոտ վրա է հասնելու այրվածքային հիվանդության երկրորդ` թունավորման շրջանը՝ օրգանիզմի ինքնաթունավորում և արյան սեպսիս: Հիշեցնենք, որ նա Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ անսպասելի իր վրա բենզին էր լցրել և ինքնահրկիզվել։