Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձևավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանության խումբ

Հասարակություն
sasna-crer

«Իրավունքի Եվրոպա» միությունը հայտնում է, որ ձևավորվել է «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպանության խումբ, որը ստանձնել է խմբի անդամների իրավունքների պաշտպանությունը: Խմբի կազմում են փաստաբաններ Վահե Գրիգորյանը, Մուշեղ Շուշանյանը, Կարապետ Բադալյանը,  Տիգրան Եգորյանը, Լուսինե Հակոբյանը, Դավիթ Գյուրջյանը, Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Արա Զաքարյանը, Արայիկ Պապիկյանը, Մոնիկա Մարգարյանը և Լուսինե Մարտիրոսյանը: Խմբի` դեռևս պաշտպաններ չունեցող անդամների հարազատները կարող են դիմել պաշտպանության խմբին` զանգահարելով 099 588 576, 010 500 665 հեռախոսահամարներով:  Խմբի բոլոր անդամներն ունեն փաստաբաններ, բացի 8 անդամից, որոնց հարազատները դեռևս չեն արձագանքել ու չեն դիմել պաժտպանության համար նրանք են՝ Արմեն Բիլյան Մարտիրոս Հակոբյան Հովհաննես Վարդանյան Արայիկ Հակոբյան Ռուբեն Գրիգորյան Արթուր Սարգսյան/խմբին սնունդ հասցնողը/ Արթուր և Գևորգ Մելքոնյաններ հարազատները կարող են զանգել վերնշյալ համարներով