Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Չլքեք պայքարի հրաշքը». ՊՊԾ գնդի ներսում. 1in.am (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled-10

«Հայը դուրս էր եկել հայի դեմ, եթե դիմադրեինք մեծ թվով զոհեր էին լինելու: Մենք մեր քայլն արել ենք, հերթը ժողովրդինն է»։ «Մեր ժողովուրդը պետք է իր քայլն անի և մեր նպատակը մինչև վերջ հասցնի: Հորդորում ենք մեր ժողովրդին շարունակել պայքարը: Համակարգը մեռնում է, ազգային ազատագրական պայքարը հասնելու է իր ավարտին: Չարտագաղթել, մնալ, պայքարել և հաղթել: Մենք չպիտի գուբերնիա դառնանք ինչ-որ մեկի տակ: Մենք հզոր պետականություն ենք ստեղծելու: Հիմա գնում ենք բանտ ռազմագերու կարգավիճակով: Ձեր ոգին թող անկոտրում լինի, սիրելի ժողովուրդ: Երբեք մեկ միլիմետր չընկճվեք: Մահից չվախենաք, բանտից չվախենաք: Այն ժողովուրդը, որ չի վախենում մահից և բանտից, արդեն հաղթել է: Շարունակեք պայքարը, մենք այնտեղից սրտատրոփ սպասելու ենք ձեր պայքարին: Հանկարծ չդավաճանեք մեր ընդվզմանը: Չի կարելի դավաճանել այն ամեն ինչին, որ եղավ: Մենք ձեզ սիրում ենք»: Վարուժան Ավետիսյան