Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Էրեբունի» ԲԿ. «Արմեն Լամբարյանը կոմայի մեջ չէ»

Քաղաքականություն
lambaryan-11

«Էրեբունի» ԲԿ մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը քիչ առաջ «Ա1+»-ին տեղեկացրեց, որ իրենց մոտ գտնվող «Սասնա ծռերի» զինյալ Արմեն Լամբարյանը կոմայի մեջ չէ, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն, գիտակցությունը տեղն է: Հիշեցնենք, որ իր ֆեյսբուքյան էջում «Սասնա ծռեր»-ը գրել էր, որ տեղեկություններ ունեն, որ ոտքից վիրավորված Արմեն Լամբարյանն, իրենց տեղեկություններով, կոմայի մեջ է: