Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ամերիկացիները Ռիո-2016-ում Հայաստանից 3 մեդալ են ակնկալում

Սպորտ
sport-1

Ամերիկյան հանրահայտ «Սպորտ Իլյուստրեյտիդ» ամսագիրը Ռիո-2016 օլիմպիական խաղերին նվիրված հատուկ հանդես է հրապարակել: Ամերիկացի լրագրողները դրանում նշել են բոլոր այն մարզիկների եւ թիմերի անունները, որոնք այդ խաղերում հավակնում են մեդալների: Մասնավորապես՝ ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարում թիվ մեկ ֆավորիտ է համարվում Բրազիլիայի հավաքականը: Կանանց մրցումներում ամերիկացիները հավատում են իրենց երկրի հավաքականի հաղթանակին: Ամսագիրը Հայաստանից երեք մարզիկի է տեսնում որպես մեդալի թեկնածուներ: Նրանք են հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը՝ 1-ին տեղ, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ 2-րդ, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը՝ 3-րդ: Ընդհանուր հաշվարկով ամերիկացի լրագրողները բոլորից շատ մեդալ ակնկալում են ԱՄՆ-ի օլիմպիական թիմից՝ 115 մեդալ (45 ոսկի, 31՝ արծաթ, 39՝ բրոնզ):