Հաջորդ բանակցողը Աշոտ Մինասյանն է՝ «Աշոտ Երկաթը»
Վիտալի Բալասանյանին կփոխարինի Սիսիանի «Սիսական» գնդի հրամանատար Աշոտ Մինասյանը: Այս մասին «Ա1+»-ին տեղեկացրեց ապստամբ Պավլիկ Մանուկյանը: Ըստ նրա. «Վիտալիկն իրեն լավ չպահեց, հատկապես լրագրողների հետ»: Այս պահի դրությամբ, ըստ Պավլիկ Մանուկյանի, ՊՊԾ գնդի տարածքում անջատել են էլեկտրաէներգիան, հետ են կանչել բժշկական սպասարկումը: «Գլուբինի աբարոնա, բարիկադներ իրանք սարքեցին, տեխնիկա տեղաշարժեցին, մի քիչ զայրացանք, հետ քաշեցին: Թրքաբարո բաներից զատ ուրիշ բան չեն կարա անեն»,-նկատեց ապարանցի ազատամարտիկը: Ի դեպ, այն հարցին, թե եթե իրենց հաջողվի առանց քրեական մեղադրանքի դուրս գալ ՊՊԾ տարածքից, ո՞վ պետք է պատասխան տա գնդապետ Արթուր Վանոյանի մահվան համար, պարոն Մանուկյանը զարմացավ այսպիսի , իր բառերով. «ախմախ» հարցից. «Հանցավոր ռեժիմը պիտի պատասխան տա»: Այնուհետեւ ավելացրեց. «Մենք այստեղից դուրս չենք գա, մինչեւ .... չլինեն,(հայհոյանք-խմբ.) մենք պիոներական ճամբար չենք եկել»: