Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվան դատապարտում է Երևանում ոստիկանական շենքի գրավումը. armenpress

Քաղաքականություն
maria

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք խստորեն դատապարտում ենք հուլիսի 17­ին Երևանում պարեկապահակային ծառայության շենքի զինված գրավումը: Այն հանգեցրել է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակցի մահվան: Նման քրեական դրսևորումները համարում ենք անընդունելի, որոնք անմիջական սպառնալիք են հանրապետության քաղաքացիների կյանքին և անվտանգությանը»,­ ասել է Մարիա Զախարովան: Նա նաև հույս է հայտնել, որ իշխանությունների ձեռնակած քայլերը թույլ կտան մոտակա ժամանակում կարգավորել իրավիճակը, ազատել պատանդներին, իրականացնել միջադեպի ամբողջական քննոություն և պատժել մեղավորներին: Հուլիսի 17­ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց` պահանջելով ազատ արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին: Առավել մանրամասն՝ այստեղ