Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիրավորներից մեկը կվիրահատվի

Քաղաքականություն
hospital

Երեկ ժամը 22:00-ից սկսած Խորենացի փողոցից Սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 15 հիվանդ, որից երկուսը՝ քաղաքացի, 13-ը՝ ոստիկան: Այս մասին «Առավոտ»-ի եւ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի Վերակենդանացման եւ ինտենսիվ թերապեւտիկ բաժնի վարիչ Սամվել Կարապետյանը՝ ավելացնելով, որ առավոտյան ժամը 05:00-ի շրջանակներում եւս մեկ ոստիկան է տեղափոխվել իրենց մոտ. «Ներկայումս մի քանի ժամ առաջ եւս մեկ քաղաքացի է ընդունվել հիվանդանոց, որի հետազոտությունը եւս ավարտվել է, որեւէ վնասվածք չենք հայտնաբերել, դուրս է գրվել: Դուրս է գրվել ընդհանուր առմամբ 3 քաղաքացի եւ մոտակա ժամերին նաեւ՝ բոլոր ոստիկանները, բացի մեկից, որի մոտ միջին ծանրության վնասվածք է՝ սրունքի ստորին երրորդականի շրջանում կոտրվածք: Դրվել է կմախքային ձգում, եւ նա վաղը պատրաստվում է վիրահատական միջամտության»: Նա նաեւ ընդգծեց, որ բոլոր հիվանդների վնասվածքները հիմնականում թեթեւ եւ միջին ծանրության են: