Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերման է ենթարկվել 136 քաղաքացի. ոստիկանություն

Քաղաքականություն
berman-entarkvacner

Խորենացի փողոցից այսօր բերման է ենթարկվել 136 քաղաքացի: Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից: Հիշեցնենք, որ երեկ ոստիկանները սկսել էին բերման ենթարկել մարդկանց՝ նշելով որ իրենց ակցիան անօրինական է: Իսկ ամեն ինչ սկսել էր նրանից, որ ցուցարարները  պահանջել էին  իրենց կողմից բերված սնունդը փոխանցել ՊՊԾ գնդում գտնվող ապստամբներին, ոստիկանները նրանց հնարավորություն չէին տվել: Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների ուղղությամբ, այդ թվում՝ արցունքաբեր գազեր, ինչի արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ թունավորումներ ու վնասվածքներ են ստացել։ Հիշեցնենք, արդեն 5-րդ օրն է՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները գրավել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը եւ պատանդ են պահում ոստիկանների, այդ թվում՝ բարձրաստիճան ոստիկանների: