A
A
Ռուբեն Հախվերդյան. «Եթե կրակելու եք՝ մեզ վրա էլ կրակեք» (տեսանյութ)
«Ինչ որ ծնվել է՝ ծնվել է հուսահատությունից եւ ժողովրդի զզվանքից կառավարության նկատմամբ, որովհետեւ էսպես մենք դեպի կործանում ենք գնալու։ Ամեն օր, որ Սերժիկը նստած է աթոռին՝ երեւի մի 100 հոգի մարդ հեռանում է Հայաստանից»,- «Ա1+»-ի հետ զրույցում մեկնաբանելով հանրապետությունում ստեղծված իրավիճակը՝ ասաց երգահան Ռուբեն Հախվերդյանը։ Նրա դիտարկմամբ, բանակը չպետք է խառնվի էս գործին, մինչդեռ, մարդկանց տարել- լցրել են չաստերը, դաժան ծեծի են ենթարկում։ «Ստեղծված իրավիճակը ոչ թե Ժիրայր Սեֆիլյանի համար է, այլ համաժողովրդական բողոք է կոռումպացված ղեկավարության դեմ, որն անհապաղ պետք է հրաժարական տա։ Մենք մի 100-200 հոգով պետք է գնանք ասենք մեզ էլ մտցրեք էդ տղաների մոտ։ Եթե կրակելու եք՝ մեզ վրա էլ կրակեք»։ Ավելին՝ տեսանյութով