Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ դեսպանը՝ ՀՀ իրավիճակի մասին. հարցը հնչել է նաև ԱՄՆ Պետդեպում (տեսանյութ)

Քաղաքականություն
despan-nkar-1

«Հայաստանում քաղաքական փոփոխություններ կատարելու համար բռնությունը երբեք ընդունելի տարբերակ չի կարող լինել։ Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակին, քանի որ Միացյալ նահանգների դեսպանության հիմնական խնդիրներից է՝ կարողանալ քաղաքացիներին իրազեկ պահել երկրում անվտանգության և ապահովության հետ կապված հարցերի շուրջ»,- «Ա1+»-ի և «Ազատության» հետ զրույցում նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ Պարոն դեսպանի խոսքով՝ իրենք շարունակում են ԱՄՆ քաղաքացիներին հորդորել Էրեբունու տարածքից հեռու մնալ, քանի դեռ իրավիճակն ապահով չի դարձել։ Ռիչարդ Միլսը, չնայած հետևում է իրավիճակին, այնուամենայնիվ Հայաստանի իշխանությունների հետ կապի մեջ չի եղել սկսած կիրակի օրվանից։ Երեկ այս մասին հարց է հնչեցվել նաև ԱՄՆ Պետդեպում։ «Մեր կողմից կառավարությանը հորդոր հնչեց իրավիճակը զսպվածությամբ և արհեստավարժ կերպով կարգավորելու վերաբերյալ։ Ժամանակն է, որ բոլոր հայերի կողմից իրավունքի գերակայության նկատմամբ հարգանք դրսևորվի, որ իրավիճակը խաղաղ հանգուցալուծվի, ինչը կարծում եմ այն է, ինչը բոլորն են ցանկանում»,- հավելեց նա։