A
A
Պետական մարմինները պարտավոր են խոսել ժողովրդի հետ. Արամ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդը չի կարող պաշտպանել «Սասնա ծռեր» խմբավորման քայլերը, բայց եւ դատապարտել նրանց չի ուզում. «Ցավոք սրտի, նման քայլի դեպքում արդյունքը միշտ լինում է հակառակը: Ուժային մեթոդը սխալ է: Պետք է ապահովել մի վիճակ, որ երկիրը բնականոն հունից դուրս չգա, այս դեպքում այդ երաշխիքը մենք չունենք»,- ասում է Արամ Սարգսյանը: Դեպքից երկու օր անց ոչ մի պաշտոնատար անձ դեռ ոչ մի հայտարարություն չի արել; Սա քաղաքական գործչի համար տարօրինակ չէ. «Պետական մարմինները պարտավոր են խոսել իրենց ժողովրդի հետ, ժողովուրդը պետք է իմանա՝ ինչ է կատարվում, ինչ են մտածում իշխանությունները»: Արամ Սարգսյանը լուծման տարբերակ է համարում քաղաքական ուժերի համախմբումն ու միջնորդի դեր ստանձնելը. «Ես ինքս պատրաստ եմ այդ քայլին»: