Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ժառանգությունը» դատապարտում է խոշտանգումները ոստիկանության կողմից

Քաղաքականություն
heritage-logo

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը «Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է վերջին երեք օրերի ոստիկանության կողմից ապօրինի գործողությունները: Տեղի են ունենում մարդու իրավունքների հիմնարար ազատությունների կոպիտ եւ անօրինական խախտումներ, ինչպես նաեւ բարոյական բոլոր նորմերին ի հակառակ ոչ լեգիտիմ իշխանությունների կողմից բռնությունների հրահանգների կատարում: Որպես հետեւանք անօրինական բերման ենթարկելը զուգորդվել է նաեւ խոշտանգումներով, այդ թվում «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանի նկատմամբ: Այսպիսով, ոստիկանությանը օրենքի պահապանից դարձրել է անօրինականության պահապան: Մենք դատապարտում ենք իշխանությունների եւ նրա հանցագործ կամայականությունները իրականացնող ոստիկանության գործունեությունը:   «Ժառանգություն» կուսակցության վարչություն 19 հուլիսի 2016թ. Երեւան