A
A
Քննիչն անգամ ծիծաղեց. բերման ենթարկված ակտիվիստ
Երգչուհի , ակտիվիստ Անուշիկ Հարությունյանը երեկ Խորենացու փողոցից բերման ենթարկվածներից մեկն էր։ Իր պատմելով՝ ոչ միայն ինքը, նույնիսկ քննիչն է ծիծաղել, երբ իմացել է՝ բերման են ենթարկել ապօրինի զենք և զինամթերք պահելու կասկածանքով։ Իսկ ինքը պարզապես օգնության է հասել ընկերներին՝ Էլմոնե եւ Սիմոնե Եղնուկյաններին , Արման Առաքելյանին, որոնց բերման էին ենթարկում՝ փողոցում ստվարաթղթին «Էլ ելք չկա» գրելու համար։ «Ինձ տանելիս չքաշքշեցին միայն այն պատճառով, որ հայտարարեցի՝ ինքս կգամ»,-պատմում է Անուշիկը՝ ասելով, ոստիկանական բաժնում բռնություն չի գործադրվել, բայց եղել է հոգեբանական ճնշում։ Անուշիկին եւ մյուս բերման ենթարկվածներին բաց են թողել վեց ժամ հետո, թեեւ բաց պետք է թողնեին երեք ժամ հետո։